ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների կողմից իրականացվող նախագծային աշխատանք «Ինչպես վերամշակել թափոնները»




ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցը (ASPnet) միավորում է ավելի քան 12.000 դպրոցներ աշխարհի 182 երկրներում՝ երեխաների և երիտասարդների մասնակցությամբ աշխարհում կայուն խաղաղություն կառուցելու ընդհանուր նպատակով: Ցանցը գործում է միջազգային և ազգային մակարդակներում երեք հստակ առաջնահերթություններով՝ կրթություն հանուն կայուն զարգացման, գլոբալ քաղաքացիության կրթություն, միջմշակութային հաղորդակցում և այլն:

Հայաստանը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցին դեռևս 2001 թվականին: Այսօր այդ ցանցում ընդգրկված են 37 հանրակրթական դպրոցներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի կարևոր բաղադրիչներից են բնության պահպանությանն ուղղված նախագծերի իրականցումը: Այս նախագիծն ուղղված է թափոնների վերամշակմանը, դրանց օգտագործմանն ու կիրառմանը: Նախագծի մեկնարկը տրվել է հոկտեմբերին և ավարտվելու է դեկտեմբերին: Այս ընթացքում համակարգող ուսուցիչների ուղղորդմամբ սովորողներն իրականացնելու են նախագծային աշխատանք, թե ինչպես կարելի թափոնները վերամշակել, կրկին օգտագործել, որպեսզի հնարավորինս քիչ վնաս հասցվի բնությանը:

 

Նարինե Մնացականյան

կրթական նորարարությունների բաժին

 

 




 

 

 

Comments