Մշտադիտարկում Կոտայքի մարզում

21.11.2023թ․ ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման և Կրթական նորարարությունների բաժինների կողմից իրականացվեց մշտադիտարկում «Աբովյան քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» և «Աբովյան քաղաքի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում։ 

Մշտադիտարկման նպատակն էր՝ պարզել ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի պահանջներին:   

 Երկու ՆՈՒՀ-երում էլ կատարվել է շրջայց: Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, դիտարկվել են կանոնակարգային պահեր,  տրամադրվել անհատական խորհրդատվություն: 

Մշտադիտարկման ավարտին երկու ՆՈՒՀ-երում էլ կազմակերպվել է սեմինար Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Աննա Ամիրջանյանի և Կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Անահիտ Վիրաբյանի կողմից՝ «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ ըստ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և փորձարարական  ծրագրերի պահանջների» թեմայով:    










Comments