ՍՊԱՍՎԱԾ ԵՎ ԿԱՅԱՑԱԾ ՎԵԲԻՆԱՐ


Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնում հայտարարված է վեբինարների միամսյակ՝ «Ուսուցիչները՝ ուսուցիչների համար» խորագրով։ Բոլոր առարկաների ուսուցիչները իրենց հաջողված փորձն են ներկայացնելու գործընկերներին, և իրազեկ են դառնալու տարբեր մարզերում աշխատող ուսուցիչների կատարած աշխատանքներից։ Մեր նպատակն է փորձի փոխանակման հարթակ ստեղծել հետաքրքրված և մասնագիտական աճով զբաղվող ուսուցիչների համար։

Այս նախաձեռնության շրջանակներում էսսեի/խոհագրության լուսաբանման նպատակով վեբինար վարեցին հանրապետության տարբեր դպրոցների 4 ուսուցիչներ՝ Նաիրա Զեյնալյանը (Երևանի հ․ 75 դպրոց), Թեհմինե Գրիգորյանը (Սյունիքի մարզի Խնձորեսկի Գ. Սևունցի անվ. մ/դ), Անի Հակոբյանը (Երևանի Գ.Մարգարյանի անվ. հ.94 ա/դ)․ Հերմինե Աթոյանը (Երևանի Գ.Մարգարյանի անվ. հ.94 ա/դ)։ Նրանց և այլ ուսուցիչների հեղինակությամբ ամիսներ առաջ կազմվել է «Գրավոր և բանավոր խոսքի, գործնական աշխատանքների ուղեցույց (տեսակներ, նմուշներ, գնահատման չափանիշներ)» ձեռնարկը, որում տեղ գտած թեմային էլ նվիրված էր կայացած վեբինարը։

Այն տևեց 2 օր, ունեցանք 200-ից ավելի մասնակից։ Խոսնակները ներկայացրին խոհագրության կառուցվածքը, բովանդակային բաղադրիչները, գնահատման չափանիշները, պատասխանեցին մասնակիցների հարցերին։

ԿԶՆԱԿ հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր խոսնակներին։








Comments