Սեմինար կարողունակությունների բնութագրիչների մասին

 

Դասագործընթացում սովորողի կարողությունների և հմտությունների զարգացման կարևորությամբ պայմանավորված՝ չափորոշչի լրամշակման և զարգացման բաժինը իրականացնում է սեմինարներ կարողունակությունների բնութագրիչների վերաբերյալ։ Կարողունակությունների բնութագրիչները, որոնք փորձարկվել են Եվրոպայի շուրջ 3000 ուսուցիչների կողմից, փորձաքննվել են նաև  Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 10 դպրոցների տարրական կրթական աստիճանում դասավանդվող ուսուցիչների կողմից և կարևորվել դրանց կիրառման արդյունավետությունը սովորողի կարողությունների գնահատման գործում։

Հանրապետության ավելի քան 20 դպրոցների  տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների տրամադրվել են ինքնուրույն սովորելու հմտությունների ձևավորմանը նպաստող ուսումնական նյութեր, այդ հմտությունների զարգացման մակարդակը գնահատող բնութագրիչների դիտարկման գործիք։ Առկա ձևաչափով հանդիպումներին հաջորդում են շարունակական բնույթ կրող, հեռավար ձևաչափով անցկացվող,  հետադարձ կապ   ապահովող  հանդիպումները:

Հերթական սեմինարն անցկացվեց Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներում։ Սեմինարի ընթացքում մասնագետների կողմից ներկայացվեց  բնութագրիչների բաղադրիչները,  օրինակներով մեկնաբանվեց դրանց բովանդակությունը: Մասնագետները կատարեցին  նաև դասալսումներ, ինչպես նաև օգնեցին ուսուցիչներին դիտարկելու  սովորողի ինքնուրույն սովորելու հմտությունները՝  գործնականում ցույց տալով  դիտարկման գործիքի լրացման ձևն ու նպատակը:


Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժին














Comments