Հանդիպում-քննարկում ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի հետ

2023թ. նոյեմբերի 23-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում կայացավ հանդիպում-քննարկում Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի հետ:

Հանդիպումը վարում էին ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի պետ Գայանե Մկրտչյանը, նախադպրոցական մասնագետ Աննա Ամիրջանյան, Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետ Անի Մելիքսեթյանը: Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրեցին նախադպրոցական կրթության որոլտում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունները՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և ծրագրերի պահանջները, գնահատման նոր համակարգը, որը ներկայումս փորձարկվում է ՀՀ 190 նախադպրոցական ուսումնական հաստատությունները:

Մասիսի համայնքապետարանի Կրթության, սպորտի,մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի աշխատակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող մի շարք հարցերը:

ԿՍՄԵԱ բաժնի պետ Տիգրան Բաբախանյանը նշեց, որ կարևորում է ԿԶՆԱԿ հիմնադրամի և համայնքապետարանի աշխատակազմի պարբերարբար հանդիպումներն ու շարունակական համագործակցությունը:

Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժին

Գնահատման մշակման և զրագացման բաժին


Comments