ՀՀ ԿԳՄՍՆ -ի ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը շարունակում է «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով վերապատրաստում հեռավար ձևաչափով, որը նախատեսված է ՀՀ-ի բոլոր մարզերի ուսուցիչների համար:
Վերապատրաստման այս փուլում ընդգրկվելու են Լոռու և Տավուշի մարզերի ուսուցիչները:
Ծրագրի նպատակն է.
աջակցել ուսուցիչների մեդիագրագիտության բարձրացմանը
տրամադրել համապատասխան գործիքակազմ՝ հանրակրթական նոր չափորոշչի վերջնարդյունքների ապահովման համար
ծանոթացնել ուսուցիչներին նախագծային, հետազոտական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դասի պլանի կազմման տեխնիկական և բովանդակային կողմերին:
Ծրագրի խնդիրները
ուսուցիչների խմբի կարիքների գնահատում
մեդիագրագիտության իրազեկվածության և կրթության բարելավում
նորարարական ռեսուրսների կիրառում
Ծրագրի ընթացքը
Կամավորության սկզբունքով վերապատրաստմանը մասնակցելու են Լոռու և Տավուշի մարզերի ուսուցիչները
Վերապատրաստման սեմինարային հանդիպումը լինելու է մեկ անգամ՝ 120 րոպե տևողությամբ, հեռավար ձևաչափով
Վերապատրաստված ուսուցիչները անհատապես կամ խմբերով աշխատելու են որևէ նախագծային, հետազոտական աշխատանքի կամ դասի պլանի ստեղծման շուրջ ( խմբի կազմում կարող են համագործակցել առավելագույնը 3 ուսուցիչ)
Ուսուցիչներին նախապես տրվելու են աշխատանքային բնութագրիչներ
Աշխատանքի ներկայացման համար տրվելու է 20 օր ժամանակ
Ընթացքում կազմակերպվելու են հանդիպում-քննարկումներ թիմս հարթակում ձևավորված խմբում, բաժնի մասնագետների հետ՝ ըստ կարիքների
Ծրագրի ավարտը
Պատրաստի աշխատանքները ուղարկվելու են ԿԶՆԱԿ հիմնադրամ՝ նշված էլ.հասցեով՝ krtakannorararutyunner@gmail.com
Նախապես տրված չափանիշներին համապատասխանելու դեպքում ուսուցչին կտրվի հավաստագիր, որը կհամարվի ուսուցչի մասնագիտական զարգացման ապահովման համար կատարված աշխատանքի ցուցիչ:
Հավաստագիր ստացած ուսուցիչների աշխատանքները կտեղակայվեն «Պաշարների շտեմարանում»
Դասընթացին գրանցման վերջնաժամկետն է դեկտեմբերի 5-ը:
Դասընթացի անցկացման օրվա, ժամի մասին տեղեկությունը և հղումը կստանաք էլեկտրոնային փոստով:
Գրանցման համար լրացնել հայտը:
ԿԶՆԱԿ հիմնադրամ,
Կրթական նորարարությունների բաժին
Comments
Post a Comment