28.11.2023թ․ կողմից իրականացվեց մշտադիտարկում Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում։
Մշտադիտարկման նպատակն էր՝ պարզել ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի պահանջներին:
Դիտարկել ենք կանոնակարգային տարբեր պահեր՝ խաղեր, զբոսանք, պարապմունքներ և այլն։
Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել անհատական խորհրդատվություն և կազմակերպվել է սեմինար մանկավարժական համակազմի համար՝ «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ ըստ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և փորձարարական ծրագրերի պահանջների» թեմայով։
Comments
Post a Comment