Վեբինարը կվարեն «Գրավոր և բանավոր խոսքի ուղեցույց» ձեռնարկի համահեղինակները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք․ նախատեսել ենք ձեռնարկի բոլոր թեմաների շուրջ վեբինարներ․ հերթը ԲԱՆԱՎԵՃ թեմայինն է։ Ձեզ սպասվում է հետաքրքիր հանդիպում հեղինակ ուսուցիչների հետ։ Նրանք կներկայացնեն, թե ինչպես պիտի վարել բանավեճ, կծանոթացնեն ներկայացվող պահանջներին և գնահատման չափանիշներին։
Օրվա խոսնակներն են՝
Ռուզաննա Սարոյան - համակարգող, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի ավագ դպրոց
Նաիրա Զեյնալյան- Երեւանի հ. 75 հիմնական դպրոց
Արմինե Սահակյան - Ք.Արմավիր, Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոց
Անհամբեր սպասելու ենք շարունակաբար բարձրացող և բարձրացնող ուսուցիչներին։ Մեր սեմինարավարները այդօրինակ ուսուցիչներից են։
Ուրեմն՝ հանդիպում ենք դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին հետևյալ հղումով՝
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ
Comments
Post a Comment