«ՊԱՏՄԱԲԱՆԻ
ՕՐ» ՆԱԽԱԳԻԾ
Ընդհանուր դրույթներ
Պատմությունը անհատի, ազգի և ողջ մարդկության հիշողությունն
է: Ինչպես յուրաքանչյուր անհատի պատմություն պայմանավորված է նրա անհատականությամբ,
այնպես էլ համայն մարդկության պատմությունը ժամանակակից ձեռքբերումների մարմնավորումն
է: Պատմության ուսումնասիրումը հնարավորություն է տալիս տեսնելու մարդկության զարգացման
ուղին, ուսումնասիրել մարդկության անցյալը, վերստեղծել պետության, ժողովուրդների և
անհատների կյանքի պատկերը անցյալում, ներկայում և ապագայում։
Եթե անցյալում կատարվածից,
այդ թվում՝ սխալներից, եզրակացություններ չարվեն, ամեն ինչ կարող է նորից կրկնվել։
Նախագծի նպատակն է
·
Նպաստել սովորողների աշխարհայացքի ընդլայնմանը, նրանց մասնագիտական կողմնորոշմանը՝
ելնելով համամարդկային արժեքներով, հայրենասիրության ու քաղաքացիական ոգով դաստիարակելու
անհրաժեշտությունից:
·
Սովորեցնել ուսումնասիրել,
մեկնաբանել և վերլուծել մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները,
համաշխարհային գործընթացները:
· Զարգացնել քննադատական, վերլուծական միտքը պատմական տարբեր աղբյուրների վերլուծության ու մեկնաբանման հիման վրա՝ ձևավորելով պատմական մտածողություն:
Աշխատակարգ.
Աշխարհի շատ
երկրներում «Պատմաբանի օրը» նշվում է մարտի 28-ին: Առաջարկում ենք ՀՀ բոլոր հանրակրթական
դպրոցներում մարտի 22-ին՝ 3-րդ դասաժամին անցկացնել պատմության դաս. դասարանի ընտրությունը
կատարում է ուսուցիչը:
Նախապես աշակերտներին
պետք է հանձնարարել, որ կատարեն նախագծային, հետազոտական աշխատանք ներքոհիշյալ տարբերակներով.
· Դաս-վիկտորինա. աշակերտներին տալ հարցաշարեր կոնկրետ
թեմաների վերաբերյալ, ապա դասի օրը դասարանը բաժանել խմբերի և որոշակի ժամանակ անց
մի խումբը պատասխանի մյուս խմբի հարցերին:
· Դաս- հետազոտություն: Աշակերտներին հանձնարարել, որ ուսումնասիրեն,
վեր հանեն և նորովի մեկնաբանեն հայտնի պատմական դեպքերն ու իրադարձությունները. հայոց և համաշխարհային պատմություն՝ ըստ ուսուցչի
ընտրության:
· Դաս-սցենար: Աշակերտներն ուսուցչի ուղղորդմամբ գրեն սցենար՝
ներկայացնելով մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների իրենց տեսլականը. ինչ կկատարվի,
ինչպես կավարտվի, ինչ ընթացք կունենան մերօրյա իրադարձությունները
· Դաս-տեսլական: Հայաստանը 30 տարի հետո:
· ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններն այդ նույն
օրը կարող են ներկայացնել իրենց ազգային պատմական դեպքերն ու իրադարձությունները:
· Դերային խաղ: Որևէ պատմական իրավիճակ կարող են ներկայացնել,
վերլուծել, քննարկել որոշակի դերեր ստանձնելով:
· Ուսումնական նախագիծ: Սովորողները մտածեն տարբեր իրավիճակների շուրջ ինքնուրույն գտնեն տարբեր խնդիրների լուծումներ (օգտագործելով այդ նպատակի համար տարբեր ոլորտներից ձեռք բերված գիտելիքներ), կանխատեսել նախագծի արդյունքները և նրա լուծումների բոլոր հնարավոր հետևանքները:
Դասընթացն անցկացնելուց հետո, ուղարկեք նկարներ, կամ դասից փոքրիկ
տեսանյութեր, ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների էլ.հասցեին krtakannorararutyunner@gmail.com
՝ փորձի փոխանակման նպատակով, ֆեյսբուքյան
խմբում ներբեռնելու համար:
Լավագույն դասերը կտեղադրվեն «ԿԶՆԱԿ»-ի բլոգում:
Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 23-ն է: Կարող եք հայտագրվել
հետևյալ հղումով
https://forms.gle/3pnJ1DUUbmwpaAP4A
Հայտագրված ուսուցիչների համար կանցկացվեն խորհրդատվական սեմինարներ:
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի
կրթական նորարարությունների բաժին
Comments
Post a Comment