ՀՐԱՎԵՐ ՎԵԲԻՆԱՐԻ



Սիրելի ուսուցիչներ, 

 «Սովորողների մոտ մեդիագրագիտության հմտությունների զարգացման» ծրագրի  շրջանակում, ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը հրավիրում է մասնակցելու Ալեքսանդր Մարտիրոսյանի վեբինարին: 

Ալեքսանդր Մարտիրոսյանն աշխատում է «Բազմակողմանի տեղեկատվություն» ինստիտուտում, որպես թվային անվտանգության ծրագրերի ղեկավար և հաղորդակցության մասնագետ և «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամում՝ որպես տնօրեն։ 2012 թվականից իրականացնում է նախագծեր մեդիագրագիտության և թվային անվտանգության ուղղություններով։ Իր գործունեության ընթացքում համագործակցել է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, մշակել կրթական ռեսուրսներ հանրակրթական հաստատությունների համար, իրականացրել մանկավարժական համայնքի վերապատրաստումներ։ Շահառուների շրջանակը, որոնց հետ աշխատել է չի սահմանափակվել միայն մանկավարժներով, այն ներառել է նաև երեխաների, երիտասարդների, մեծահասակների, կառավարության աշխատակիցների, նեղ-մասնագիտացված և շարունակական կրթություն չստացած խմբերի։  

Վեբինարը բաղկացած է 3 հիմնական ենթաբաղադրիչներիցմեդիագրագիտություն, թվային գրագիտություն և կիբեռանվտանգություն։ 

Առցանց հանդիպումը տեղի կունենա ս/թ փետրվարի 23-ին, ժամը 15:00-ին, 90 րոպե տևողությամբ: 

Մասնակցության համար կարող եք հայտագրվել հետևյալ հղումով: 

 

ԿԶՆԱԿ հիմնադրամ 

Կրթական նորարարությունների բաժին 

 

Comments