Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր տեղ)

Հաշվապահի պաշտոնային պարտականույթնները՝ 

  1. Հաշվապահության վարում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ «ՀԾ» համակարգչային ծրագրով. 

  1. Ստացված դրամաշնորհային միջոցների համար առանձնացված հաշվառման վարում` դրամա-շնորհատուների կողմից սահմանված ուղեցույցներին համապատասխան. 

  1. Բյուջեներում ամենօրյա կատարված ծախսերի հաշվառում և գրանցումների կատարում. 

  1. Մշտական ներգրավվածություն տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի, լիազոր մարմնի կողմից անցկացվող մոնիթորինգի, դրամաշնորհատուների կողմից անցկացվող ներքին աուդիտի, պետական մարմինների (ներառյալ, բայց չսահմանափակվելով հարկային մարմինների) կողմից անցկացվող ստուգումների աշխատանքներին` փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրման, քննարկումներին մասնակցելու, հարցադրումներին պատասխանելու մասով. 

  1. Աշխատավարձի հաշվարկների իրականացում և վճարում 

  1. Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում 

  1. Ստացված ծառայությունների ձեռք բերված հիմնական միջոցների և պաշարների մուտքագրում. 

  1. Հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշվարկում, հիմնական միջոցների հաշվառում, համեմատում գույքագրման ցուցակների հետ, հիմնական միջոցների դուրսգրում, տեղաշարժի գրանցում. 

  1. Գործուղման (օրապահիկի, գիշերավարձի, ճանապարհածախսի) ծախսերի հաշվարկների իրականացում և գործուղման հաշվետվությունների պատրաստում. 

  1. Առհաշիվ անձանց տրված գումարների հաշվառում և առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության կազմում. 

  1. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում. 

  1. Գլխավոր հաշվապահի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում, պարբերաբար կազմակերպվող քննարկումներին մասնակցություն. 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝ 

  1. Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, տեխնիկական կամ ֆինանսական ոլորտներում. 

  1. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման ծրագրերի (MS Project, ՀԾ և այլ) 

  1. Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը ցանկալի է  

  1. Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint) 

  1. Առնվզն 5 տարվա հաշվապահի աշխատանքային ստաժ 

  1. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: 

 

  1. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: 

 

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 20.02.202401.03.2024 թթ.: 

  • Աշխատավարձի չափը՝  220,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները: 

  Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում` 

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է, 

2) անձնագրի պատճենը, 

3) ինքնակենսագրություն, 

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում), 

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը, 

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։ 

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր: 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.03.2024 թ.: 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, որը տեղի կունենա մարտի 4-ին`ժամը 1000-ից /հեռավար եղանակով/։  

Լրացուցիչտեղեկություններիհամար զանգահարել (010) 57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: 



 

Comments