Ս/թ փետրվարի 19-ին տեղի ունեցավ ԿԶՆԱԿ հիմնադրամի Կրթական նորարարությունների բաժնի կողմից կազմակերպված «Պատմաբանի օր» հանրապետական նախագծի խորհրդատվական առաջին առցանց սեմինարը, որին ներկա էին հիմնադրամի տնօրեն Ա. Թորոսյանը, Կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լ. Մկրտչյանը, Կրթական նորարարությունների բաժնի պետ Ս. Կոսյանը, տնօրեններ, ուսուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ հիմնադրամի տնօրեն Ա. Թորոսյանը, որն անդրադարձավ նախագծային ուսումնառության կարևորությանը
Խորհրդատվական սեմինարին բանախոսեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Լ. Մկրտչյանը, որն ուղղորդեց ուսուցիչներին նման նախագիծ-աշխատանքներով պատմությունը բերել իրական դաշտ և սովորեցնել աշակերտներին դասեր քաղել անցյալից, պատմությունից՝ պատրաստվելով ապագայի մարտահրավերներին:
Սեմինարի ընթացքում ամենայն մանրամասնությամբ ներկայացվեց նախագիծը: Ուսուցիչները հղեցին հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Խորհրդատվական սեմինարները ունենալու են շարունակական բնույթ:
Հիշեցնենք, որ «Պատմաբանի օր» հանրապետական նախագծի շրջանակում ՀՀ բոլոր մասնակից հանրակրթական դպրոցներում մարտի 22-ին՝ 3-րդ դասաժամին միաժամանակ կանցկացվեն նախագծի ամփոփիչ դասերը:
Կրթական նորարությունների բաժին
Comments
Post a Comment