«Գործնական աշխատանքներ (տեսակներ, նմուշներ, գնահատման չափանիշներ)» թեմայով սեմինար

 


Ուսուցիչները ուսուցիչների համար խորագրի ներքո ԿԶՆԱԿ հիմնադրամը հրավիրում է ֆիզիկայի ուսուցիչներին  հեռավար սեմինարի  «Գործնական աշխատանքներ (տեսակներ, նմուշներ, գնահատման չափանիշներ)» թեմայով։ 

          Դասընթացը կվարեն ուսուցիչներ Նելլի Ասոյանը ( Մասիսի թ. 5 ավագ դպրոց) և Անուշ Դալլաքյանը (Շիրակի մարզի Կառնուդի միջնակարգ դպրոց) ԿԶՆԱԿ-ի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Լյուդմիլա Առուշանյանի առաջնորդությամբ։ 

Սեմինարը տեղի կունենա փետրվարի 9-ին ժամը16։00-ին TEAMS հարթակում: Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով:

ՀՂՈՒՄ


Comments