Սեմինար՝ «ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների 5-11-րդ դասարաններում ուսումնական գործընթացի կազմակերպումը» թեմայով

Ս/թ մարտի 4,5,6-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսումնական հաստատության զարգացման կառավարման  բաժնի մասնագետ Տաթևիկ Մարաբյանի կողմից իրականացվեց սեմինար-քննարկում, որին մասնակցում էին Երևան քաղաքի, Լոռու, Շիրակի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի թվով 161 տնօրեններ, տնօրենի տեղակալներ և մեթոդմիավորման նախագահներ:
Սեմինարի թեման էր «ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների 5-11-րդ դասարանում ուսումնական գործընթացի կազմակերպումը»։

Հանդիպման նպատակն էր ներկայացնելու Ուսումնական հաստատությունների հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների 5-11-րդ դասարանում ուսումնական գործընթացի կազմակերպումը:

Սեմինարի ընթացքում ներկայացվել է Ուսումնական հաստատության 5-11-րդ դասարաններում 2024-2025 ուսումնական տարվա անհատական բաղադրիչի տնօրինումը, «Առողջ ապրելակերպի» ուսումնական խմբակի գործընթացի կազմակերպումը, ուսումնական խմբակների կարգը։
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են հարցեր, որոնք կապված են ուսումնական խմբակներին հատկացվող ժամաքանականերին, կազմակերպմանը, նպատակներին, համապատասխան խնդիրներին ու սկզբունքներին, ինչպես նաև սովորողների ժամային ծանրաբեռնվածությանը։


Ուսումնական հաստատության
զարգացման կառավարման  բաժին




Comments