Դասընթաց «Ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացումը տարրական դասարաններում» թեմայով

 Մարտի 6-ին և 7-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի կողմից մեկնարկեց «Ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացումը տարրական դասարաններում» թեմայով վերապատրաստման դասընթացը։  Դասընթացին մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի դպրոցների ավելի քան  320 ուսուցիչներ։ Դասընթացի բովանդակությունը ներառում էր ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների բնութագրիչների միջոցով սովորողի ինքնուրույն սովորելու հմտությունների դիտարկումը, ինքնուրույն ուսուցման առանձնահատկությունները, սովորողի ինքնուրույնության խթանման համար ուսուցչի անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը, անհրաժեշտ մեթոդական վարժությունների կիրառումը։ Դասընթացը  հագեցած էր գործնական աշխատանքներով, քննարկումներով և հետաքրքրաշարժ վարժություններով։


Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժին







Comments