Դասընթաց «ՀՊՉ, առարկայական վերջնարդյունքներ։ Վերջնարդյունքների հիման վրա կազմված գնահատման բնութագրիչներ, օգտվելու եղանակները» թեմայով

 ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետների կողմից 05․03․2024թ․ և 06․03․2024թ․ իրականացվել են «ՀՊՉ, առարկայական վերջնարդյունքներ։ Վերջնարդյունքների հիման վրա կազմված գնահատման բնութագրիչներ, օգտվելու եղանակները» խորագրով վերապատրաստման դասընթացներ ավելին քան 410 ուսուցիչների մասնակցությամբ։

Ուսուցիչների հետ վերապատրաստման դասընթացի ամբողջ ընթացքը ուղեկցվել է ակտիվ հարց ու պատասխանով և իրականացվել են արդյունավետ խմբային աշխատանքներ։

Վերապատրաստման դասընթացի ընթացքում ուսուցիչներին տրամադրվել են անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերը, որոնք ավելի դյուրին կդարձնեն իրենց աշխատանքային պրոցեսը։ Մենթոր ուսուցիչներին տրամադրվել են իրենց կողմից հետագայում իրականացվելիք նույնանուն վերապատրաստման դասընթացի մոդուլը և համապատասխան սահիկաշարը։ 

ՈՒսումնական բնագավառների 

մշակման և զարգացման բաժին










Comments