Խորհրդատվական սեմինար


Խորհրդատվական սեմինար

Գործնական աշխատանքներ

/ տեսակները, նմուշները, գնահատման չափանիշները /

 

 

ՀՀ-ում 2021 թվականից ընթանում է նոր Հանրակրթական պետական չափորոշչի և առարկայական  չափորոշիչների ու ծրագրերի  ներդրման գործընթացը: ՀՊՉ-ով սահմանվում է կարողունակահեն կրթության զարգացում: Բնագիտական առարկաների կարողունակահեն կրթական մակարդակ ապահովելու կարևորագույն նախապայմանը սովորողների գործնական հմտությունների զարգացումն է, ինչը ուսուցման ընթացքում ապահովվում է գործնական աշխատանքների միջոցով։ Այդ նպատակով բնագիտական առարկաների ուսումնական ծրագրերում զգալիորեն  ավելացվել է գործնական աշխատանքների, լաբորատոր փորձերի քանակը, ուշադրության կենտրոնում են հայտնվել տարբեր այլընտրանքային գործնական աշխատանքներ: Այս իսկ պատճառով ուսուցիչների մոտ ծագել  են բազում հարցեր՝ ինչպե՞ս պլանավորել, ինչպե՞ս իրականացնել և ինչպե՞ս գնահատել գործնական աշխատանքը: 

ԿԶՆԱԿ հիմնադրամը՝ արձագանքելով ուսուցիչների նմանատիպ հարցադրումներին,  սույն  թվի փետրվարի 27-ին և մարտի 13-ին կազմակերպեց  հեռավար խորհրդատվական սեմինարներ Քիմիա, Բնություն և Աշխարհագություն  առարկաները դասավանդող ուսուցիչների համար՝ «Գործնական աշխատանքները բնագիտական առարկաների ուսուցման գործընթացում» (տեսակներ, նմուշներ, գնահատման չափանիշներ» թեմայով։


                    


Խորհրդատվական սեմինարի նպատակն էր մեթոդմիավորումների նախագահներին և ուսուցիչներին պարզաբանումներ տալ այն մասին, թե ինչ գործնական աշխատանքներ կարելի է իրականացնել ըստ առարկայական ծրագրի, ինչպես կազմակերպել այն՝ նվազագույն նյութատեխնիկական բազայով։

Արդյունքում ՀՀ տարբեր մարզերից մոտ 80 քիմիայի, բնության և աշխարհագրության ուսուցիչներ մասնակցեցին այդ սեմինարին: Տեսական մասը ներկայացվեց ԿԶՆԱԿ հիմնադրամի ԲՏՃՄ բնագավառի մասնագետ, քիմիական գիտությունների թեկնածու Կարինե Ավետիսյանի կողմից։ Այնուհետև իրենց փորձով կիսվեցին փորձառու մանկավարժներ Ա Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցիչ Քնարիկ Բդոյանը,   Օհանյան կրթահամալիրի քիմիայի ուսուցիչ Մարինե Գափոյանը, Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գ/հ քիմիայի ուսուցիչ Մարիա Գևորգյանը և Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի քիմիայի ուսուցիչ Կարինե Գևորգյանը։

Ուսուցիչները գործնական աշխատանքների իրականացման սեփական փորձին զուգընթաց, ցուցադրեցին իրենց կողմից նախապես նկարահանված փորձերը,  ներկայացրեցին on-line լաբորատորիաների նոր կայքերը։   Ուսուցիչների տարաբնույթ հարցերին ԿԶՆԱԿ-ի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ։ Սեմինարը անցավ շատ գործնական մթնոլորտում, մասնակիցները ոգևորված էին իրենց գործընկերների փորձով և մոտիվացված նոր ձեռքբերումներով։ 






Comments