Ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացում: Մեդիագրագիտություն

 

ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը շարունակում է իրականացնել «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով դասընթաց-վերապատրաստումը:

Ս/թ մարտի 18-ին իրականացվեց դասընթաց Երևան քաղաքի ուսուցիչների համար: Այն ուղղված էր ԲՏՃՄ մասնագետներին: Բանախոսեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը, Մեդիանախաձեռնությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանը: Սեմինարի երկրորդ մասում իրենց փորձով կիսվեցին, ծրագրի շրջանակում դասեր ու նախագծեր պլանավորած ու իրականացրած ՀՀ տարբեր մարզերի ԲՏՃՄ բնագավառի փորձառու ուսուցիչներ՝ Նունե Օսեյանը, Անահիտ Խաչատրյանը, Հայկուշ Եղիազարյանը, Սիրանուշ Ֆախուրյանը:
Առաջիկայում նախատեսվում է «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով սեմինար՝ Երևանի հումանիտար հոսքի ուսուցիչների համար:

ԿԶՆԱԿ հիմնադրամ
 Կրթական նորարարությունների բաժին









Comments