Ուսուցիչների մասնագիտական զարգացում. «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» նախագծի երկրորդ խորհրդատվական սեմինար

 Ս/թ մարտի 22-ին «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո անցկացվող «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը»  աշակերտական նախագծին գրանցված ուսուցիչների համար իրականացվել է առցանց խորհրդատվական սեմինար Թիմս / Microsoft Teams հարթակում: Երկրորդ խորհրդատվական սեմինարի բանախոսն էր մեդիա-ոլորտի մասնագետ Սեդա Առաքելյանը, որը սովորողներին և ուսուցիչներին ներկայացրեց հոլովակ պատրաստելու կանոններն ու քայլաշարը: Այնուհետև նախագծի հեղինակ և համակարգող Սիրինե Կոսյանը պատասխանեց մասնակից ուսուցիչների ու սովորողների հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին նախագծի մանակից սովորողներ, թվով 117 ուսուցիչներ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:

Սեմինարի նպատակն էր.

  • ներկայացնել նախագծի անցկացման պայմանները,
  • ներկայացնել հոլովակ պատրաստելու կանոններն ու քայլաշարը,
  • պատասխանել ընթացիկ հարցերին:

Նշենք, որ նախագծի առաջին փուլը մրցութային է: Այն իրականացնելու են դպրոցները՝ ընտրելով լավագույն աշխատանքները՝ յուրաքանչյուր անվանակարգերից (նկար կամ պաստառ, սոցիալական հոլովակ, սահիկաշար, խաղ): Աշխատանքներն ուղարկվելու են հիմնադրամ դիտարկման և ամփոփիչ միջոցառմանը մասնակցելու համար: 

Սպասում ենք ձեր հետաքրքիր աշխատանքներին՝ նվիրված Երկիր մոլորակի օրվան:

«ԿԶՆԱԿ» հիմնադրամ,

Կրթական նորարարությունների բաժին  












Comments