Հայ-էստոնական կրթական համագործակցություն․ ընթերցանության ռազմավարությունների շուրջ սեմինար-քննարկում Սյունիքում


Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ, բգթ Նաիրա Ղումաշյանը և գնահատման  մեթոդաբանության  մշակման և մշտադիտարկման բաժնի մասնագետ, մգթ Աստղիկ  Բալայանը  ս․թ․ մարտի 25-26-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքում մասնակցեցին Էստոնիայի համագործակցային ստեղծագործության կրթական կենտրոնի փորձագետներ Մարգիտ Տիմակովի և Տրիինու Կարբլայի վարած «Ռազմավարություններ-Տեխնիկա-Տիրապետում-Աղբյուրներ-Երիտասարդություն» սեմինար-քննարկմանը։  

Էստոնացի փորձագետները ներկայացրին իրենց փորձը՝ տարրական դասարաններում ընթերցանության կազմակերպման ռազմավարությունների կիրառման և սովորողների ընթերցողական որակների զարգացմանը միտված աշխատանքների կազմակերպման շուրջ։

Հանդիպումն ընթացավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում վերհանվեցին ընթերցանության հետ կապված և մեր 2 երկրների կրթական համակարգերում դիտարկված ընդհանրական մարտահրավերներն ու խնդիրները, քննարկվեցին  դրանց հաղթահարմանն ուղղված տարբեր ռազմավարություններ։ 

 Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված այս ձևաչափով հանդիպումների շարունակականությունը կապահովվի հայ մասնագետների փոխադարձ այցելությամբ Էստոնիա, որը, կարծում ենք, երկուստեք արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ կընձեռի։










Comments