ՀՊՉ-ի ներդրման ընթացքը Վայոց ձորի մարզում

 ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցները 05.03.2024  << ՀՀ 9 մարզում և Երևան քաղաքում նոր չափորոշիչների և ծրագրերի ներդրում 2, 5, 7-րդ դասարաններում>> հետազոտական ծրագրի շրջանակում մշտադիտարկումներ իրականացնելու նպատակով  աշխատանքային այց են կատարել  Վայոց ձորի մարզ: Այցի ընթացքում գրավոր աշխատանքներ են իրականացվել Եղեգնաձորի համար 1, 2, հիմնական դպրոցների,  Ելփինի, Գետափի, Մալիշկայի, Արենիի միջնակարգ դպրոցների  5-րդ, 7-րդ դասարաններում:  

Գրավոր աշխատանքները թեստային էին, ոչ այդքան բարդ մակարդակի:  Գրավոր աշխատանքներ իրականացնելուց զատ, աշխատանքային այցի նպատակն էր տեղում ծանոթանալ և խոսել տնօրենների, դասավանդողների հետ, հարկ եղած դեպքում տրամադրել բովանդակային աջակցություն: Աշխատանքային այցի ընթացքում հարցազրույցներ և բովանդակային քննարկումներ են կայացել դասագրքերի, ուսումնական նյութերի, թեստերի, գնահատման կարգերի վերաբերյալ: Գրավոր աշխատանքները դպրոցի հետ համատեղ ջանքերով անցել են գործընկերային միջավայրում:
Կրթական հետազոտությունների բաժին





Comments