«Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» աշակերտական նախագծի առաջին խորհրդատվական սեմինարի մասին

 Ս/թ մարտի 1-ին Կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը Թիմս / Microsoft Teams հարթակում իրականացրեց խորհրդատվական առաջին հանդիպում-սեմինարը «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո անցկացվող «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը»  աշակերտական նախագծին գրանցված ուսուցիչների համար: Թեման՝ «Նախագծային աշխատանք»-ն էր:

Սեմինարի նպատակն էր.

  • Նախագծին հայտագրված մասնակից դպրոցների ուսուցիչների հետ քննարկել նախագծի անցկացման պայմանները:
  • Ներկայացնել տեսական և կիրառական գիտելիքներ ուսումնական նախագծային աշխատանքների պլանավորման, կազմակերպման, իրականացման վերաբերյալ:
  • Պատասխանել ընթացիկ հարցերին:

«Մոլորակն ունի իմ քո օգնության կարիքը» աշակերտական նախագծին հայտագրվել են Երևանի և ՀՀ տարբեր մարզերի հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցների 190 ուսուցիչներ, որոնք ունեն ընդգծված հետաքրքրություն բնապահպանական նախագծի վերաբերյալ:

Նշենք, որ նախագծի առաջին փուլը իրականացնելու են դպրոցները, որոնք ընտրելու են նախագծերից տարբեր անվանակարգերում լավագույն աշխատանքները (նկար կամ պաստառ, սոցիալական հոլովակ, սահիկաշար, խաղ): Դրանք կկցվեն նախագծի մասնակցության հայտին՝ ամփոփիչ միջոցառմանը մասնակցելու համար: 

Սպասում ենք Ձեր հետաքրքիր աշխատանքներին՝ նվիրված Երկիր մոլորակի օրվան:

 

ԿԶՆԱԿ հիմնադրամ, 

Կրթական նորարարությունների բաժին






Comments