Դասընթաց «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը» թեմայով

Սույն թվականի մարտի 6-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մեկնարկեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացը:

Մարտի 6-ին և 7-ին վերապատրաստվեցին Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները՝  «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը» թեմայով։

Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին նախադպրոցական կրթության ոլորտում կատարված բովանդակային փոփոխությունները, մասնավորապես՝ նախադպրոցական պետական կրթական չափորոշչի հիմքում ընկած 9 առանցքային կարողունակությունները:

Հանդիպումներն անցան ակտիվ և կառուցողական մթնոլորտում։ Վերապատրաստումների դասընթացը շարունակական է: Հաջորդիվ վերապատրաստվելու են նույն նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողները:

Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժին:

Կրթական նորարարությունների բաժին








Comments