«Պատմաբանի օրը» հանրապետական նախագծի խորհրդատվական սեմինարներ

 

Ս/թ մարտի 15-ին և 19-ին տեղի ունեցան ԿԶՆԱԿ հիմնադրամի Կրթական նորարարությունների բաժնի կողմից կազմակերպված «Պատմաբանի օր» հանրապետական նախագծի խորհրդատվական երկրորդ և երրորդ առցանց սեմինարները: Բանախոսներն էին Կրթական նորարարությունների բաժնի պետ Ս. Կոսյանը, հետազոտությունների բաժնի մասնագետ, պատմաբան Գառնիկ Սահակյանը: Խորհրդատվական սեմինարներին ներկա էին տնօրեններ, ուսուցիչներ: Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրին նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը, հղեցին հարցեր, որոնց պատասխանեցին հիմնադրամի մասնագետները:

Հիշեցնենք, որ «Պատմաբանի օր» հանրապետական նախագծի շրջանակում ՀՀ բոլոր մասնակից հանրակրթական դպրոցներում մարտի 22-ին կանցկացվեն նախագծի ամփոփիչ դասերը:

Կրթական նորարությունների բաժին










Comments