ՏՐՎԵՑ «ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 5» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ


Մեկնարկեց ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող ամենասպասված ու սիրված նախագծերից մեկը՝ «Իմ կյանքը համայնքում 5»: Հիմնադրամն արդեն 5-րդ անգամ իրականացնում է  «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը, որի առանցքում հայրենաճանաչությունն է, տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը, երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների ճանաչումը:  Նախագիծը ձևավորում է հիանալի համագործակցային միջավայր մասնակից դպրոցների միջև՝ փորձի փոխանակում իրականացնելու համար:

Այս անգամ ծրագրին մասնակցում են հանրակրթական դպրոցներ ՀՀ բոլոր մարզերից:

Բարի երթ ծրագրին: 







Comments