ՏՐՎԵՑ «ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 5» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ


 Արդեն 5-րդ անգամ մեկնարկեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական փուլը:

Այս ծրագիրը հայրենիքը ճանաչելու և սիրելու մասին է, որի առանցքում հայրենաճանաչությունն է, տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ շփումը:

1 շաբաթ տարբեր մարզերի սովորողներ հյուրընկալվելու են այլ համայնքում, կրթությունը շարունակելու են տվյալ համայնքի դպրոցում, բնակվելու են համայնքի ընտանիքներից մեկում, որի արդյունքում, վստահորեն, նրանց մոտ կձևավորվի հարգանք սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք կկարողանան արժևորել սեփական ինքնությունը՝ ընտանիքի, համայնքի և պետության դերում:

Այս անգամ ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել 38 հանրակրթական դպրոցներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Ի դեպ, առաջին անգամ է, որ ծրագրին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերը:

Ծրագիրը տևելու է 1 շաբաթ. ապրիլի 22-26-ը:

Բարի երթ մեր ծրագրին:














Comments