Վերապատրաստում՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը» թեմայով

 

Սույն թվականի մարտի 12ց ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մեկնարկեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացը: 

Մարտի 12-ից մինչև մարտի 27-ը ներառյալ վերապատրաստվեցին Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական համակազմերը՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը» թեմայով։ 

Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին նախադպրոցական կրթության ոլորտում կատարված բովանդակային փոփոխությունները, մասնավորապես՝ նախադպրոցական պետական կրթական չափորոշչի հիմքում ընկած 9 առանցքային կարողունակությունները: 

Հանդիպումներն անցան ակտիվ և կառուցողական մթնոլորտում։ Վերապատրաստումների դասընթացը շարունակական է:  










Comments