Մշտադիտարկումներ Արմավիրի մարզում

 

ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի աշխատակիցների կողմից շարունակվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մշտադիտարկման գործընթացը: 

11.04.2024թ իրականացվեց մշտադիտարկում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» և «Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում։ 

Մշտադիտարկման նպատակն էր՝ պարզել ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի պահանջներին: 

Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր, տրամադրվել անհատական խորհրդատվություն: 

Մշտադիտարկման ավարտին կազմակերպվել է սեմինար՝ «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպում նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և փորձարարական ծրագրերի պահանջներին համապատասխան» թեմայով: 


Հանրակրթության պետական չափորոշչի

 և ուսումնական ծրագրերի բաժին








 

 

Comments