Մեդիագրագիտություն դասավանդողների համար

 


Հաջորդ թվային տասնամյակի դասավանդողների հզորացում 

  • Որո՞նք են ժամանակակից երիտասարդների մեդիագրագիտության կարիքները 

  • Ինչպե՞ս են տեխնոլոգիական վերջին զարգացումները փոխել մեդիագրագիտության լանդշաֆտը 

  • Որո՞նք են այն էթիկական նկատառումները, որոնք երիտասարդները պետք է հաշվի առնեն տեխնոլոգիաները և համացանցը օգտագործելու ժամանակ: 

Այս դասընթացը դասավանդողներին հնարավորություն կտա դառնալ մեդիագրագիտության տեղեկացված և նորարար ջատագովներ, ովքեր կօնեն սովորողներին հասկանալ ալգորիթմների, մեծ լեզվական մոդելների (LLMs) և տեխնոլոգիաների հետ կապված հնարավորություններն ու մարտահրավերները 

Դասընթացը նաև կուսումնասիրի համացանցի «ազդեցությունը» մարդու աշխատանքի տեսանկյունից: 

Դասընթացին կարող եք հետևել ձեզ հարմար ժամանակ: 

Յյուրաքանչյուր շաբաթվա սկզբին կբացենք մեկ մոդուլ, պետք է հետևել մի քանի վերջնաժամկետների և ժամանակին գնահատել մյուս դասավանդողների աշխատանքը: 

Միացեք մեր խմբին Լինքդին հարթակում կամ կիսվեք ձեր մտքերով ֆեյսբուքում՝   օգտագործելով #մեդիագրագիտություն #MediaLiteracyforEducators հեշթեգերը: 

Ուսուցման նպատակները 

Ծանոթանալ մեդիագրագիտության դասավանդման արդյունավետ մեթոդներին և ուսումնական գործընթացում քննական ​​մտածողության զարգացման սկզբունքներին: 

Հասկանալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ժամանակ երիտասարդության առջև ծառացած խնդիրները: 

Հաշվի առնել տեխնոլոգիաների ազդեցությունը անհատների, հասարակության և աշխարհի վրա: 

Ընտրել և մշակել կրթական մոտեցումներ, որոնք բավարարում են ձեր սովորողների մեդիագրագիտության կարիքները: 

Նախադրյալներ 

Դասընթացը նախատեսված է տարրական և միջնակարգ դպրոցների ցանկացած առարկայի դասավանդողների համար: Ողջունելի են նաև այլ կրթական մասնագետներ և շահագրգիռ կողմեր, ինչպիսիք են դպրոցների ղեկավարները, դպրոցների օժանդակ անձնակազմը և այս թեմայով հետաքրքրված քաղաքականություն մշակողները: 

Մոդուլներ 

Մոդուլ 1. Հաջորդ թվային տասնամյակը. ինչո՞ւ է մեդիա գրագիտությունը կարևոր: Բացվում է 06.05.2024թ 

Մոդուլ 2. Տեխնոլոգիաների հետ մեր հարաբերությունների ուսումնասիրությունը: Բացվում է 13/05/2024-ին 

Մոդուլ 3. Ալգորիթմներ և Արհեստական բանականություն. ինչպե՞ս են դրանք ազդում մեր առօրյա կյանքի վրա: Բացվում է 20/05/2024-ին 

Մոդուլ 4. Համացանցի «թաքնված ռիսկերը»: Բացվում է 27/05/2024 թ. 

Հավաստագրում 

Վկայական ստանալու համար ընդհանուր անցողիկ գնահատականը 95% է: Թեստերի մասնակցությունը կկազմի 5%, իսկ գործընկերների կողմից գնահատված ուսուցման սցենարը՝ 95%:  

Բոլոր աշխատանքներն  ավարտելու վերջնաժամկետը հունիսի  12-ն է 2024, 23:59 CEST: 

Դասընթացի մոդեարտորներ՝ 

Լիլիթ Մկրտչյան՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ 

 Նարինե Խաչատրյան՝ ՍՏԵՄ Միության | Մեդիակրթության կենտրոնի տնօրեն  

Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից համաֆինանսավորվող «Մեդիագրագիտությունը մանկավարժների համար» նախագիծն Եվրոպայում դասավանդողներին և գրադարանավարներին տրամադրում է համատեղ մշակված ստեղծագործական գործիքների եզակի համապարփակ փաթեթ, որը ներառում է   ռեսուրսներ, մեթոդներ և ուսումնական նյութեր։ «Մեդիագրագիտությունը մանկավարժների համար» ծրագիրը մշակել է մեդիագրագիտության ուսուցման արդյունավետ մեթոդներ, որոնք հաշվի են առնում մանկավարժների կարիքները, ստեղծել է մեդիագրագիտության ծրագրերը դպրոցներում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական իմնարկներում  ներդնելու արդյունավետ և գրավիչ գործիքներ և մեթոդներ: 

  

Ցանկացողները կարող են գրանցվել նշված հղումով, մինչր ս.թ. մայիսի 2-ը: 

 

Սիրով՝ 

Աշխատանքային թիմ 

Comments