Մշտադիտարկումներ Վայոց ձորի մարզում

ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի աշխատակիցներ Աննա Ամիրջանյանի և Անահիտ Վիրաբյանի կողմից շարունակվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մշտադիտարկման գործընթացը: 

 16.04.2024թ և 17.04.2024թ իրականացվեցին մշտադիտարկումներ Վայոց ձորի մարզի «Եղեգնաձորի  համայնքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում։ 

  Երկու ՆՈՒՀ-երում էլ կատարվել է շրջայց: Դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ խաղեր, զբոսանք, պարապմունքներ և այլն։ 

Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել անհատական խորհրդատվություն և կազմակերպվել է սեմինար մանկավարժական համակազմի համար։ 

Այնուհետև «Եղեգնաձորի  համայնքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կազմակերպվել է սեմինար Վայոց ձորի մարզի նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը փորձարկող ՆՈՒՀ-երի մեթոդիստների համար:  

Մշտադիտարկման ավարտին կազմակերպվել է սեմինար՝ «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և փորձարարական ծրագրերի պահանջներին համապատասխան» թեմայով: 


Հանրակրթության պետական չափորոշչի 

 և ուսումնական ծրագրերի բաժին












 

Comments