Հանդիպում NOUS ուսումնական ծրագրի հեղինակների հետ

Սթ ապրիլի 17-ին Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը և «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի փորձագետներ Նաիրա Ղումաշյանն ու Աստղիկ Բալայանը հանդիպեցին «ՆՈւՍ» ուսումնական ծրագրի  փորձագետների հետ։  

Ծրագրի հեղինակ Իռեն Գասպարյանը ներկայացրեց «ՆՈւՍ» ուսուցման առցանց հարթակի կառուցվածքը և նպատակները։ Փորձնական ծրագրի նպատակները միտված են սովորողների ընթերցանության մշակույթի, վերլուծական և ճանաչողական հմտությունների զարգացմանը։ Ծավալված կառուցողական քննարկման արդյունքում ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից առաջարկվեց լրամշակել ծրագիրը, հստակեցնել իրականացման ընթացակարգը և քայլաշարը։ Ուղենշվեցին նաև ապագա համագործակցության ոլորտներն ու հնարավոր ձևաչափերը։ 









Comments