Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
1․ Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետի պաշտոնային պարտականույթնները՝
- Բաժնի պետը պատասխանատու է նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանն աջակցության համար:
Բաժնի պետն ապահովում է.
- մանկավարժական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ապահովման չափանիշների մշակման, լրամշակման աշխատանքների կատարումը.
- մասնագիտական զարգացման վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակման աշխատանքների կատարումը,
- մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացման ընթացակարգերի, դրանց վերաբերյալ վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակման աշխատանքների կատարումը։
- բաժնի փորձագետների հետ տարվող աշխատանքների համակարգումը։
- Բաժնի պետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
- բաժնի պետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», հանրակրթության պետական չափորոշիչը, Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը:
2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
- Վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական, մասնագիտական աշխատանքի, կրթության կառավարման ոլորտի կամ կրթության բնագավառում առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ։
- Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։
- Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 07.05.2024 – 16.05.2024 թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 275,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
3․ Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 16.05.2024 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց ս/թ. մայիսի 21-ին` ժամը 1000-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment