«ԹԻՉ» տարրականի դասալսման գործիքի վերապատրաստման դասընթացի 1-ին փուլի ամփոփում

 


Հունիսի 25-ին Երևանի թիվ 6 հիմնական դպրոցում կայացավ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Սանսեթ ծրագրի շրջանակներում «ԹԻՉ» տարրականի դասալսման գործիքի վերապատրաստման դասընթացի 1-ին փուլի արդյունքների ամփոփում, որին մասնակցում էին կրթական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, մենթորներ, տնօրեններ և ուսուցիչներ:

Հանդիպմանը ներկա էին նաև Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը և Սյունիքի մարզիպետարանի  կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։

Ներկաներին ողջունեց և ծրագրի հաջողության մասին խոսեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց դասալսման գործիքի վերապատրաստումները՝ հատկապես շեշտելով, որ այն կնպաստի ուսուցիչների մասնագիտական զարգացման աճին:


                

Հիմնադրամի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը ներկայացրեց ծրագրի 1-ին փուլի ամփոփ տվյալները՝ նշելով, որ վերապատրաստումներին բոլոր մարզերից մասնակցել են 3444 մանկավարժներ, քննությունը հաջողությամբ հաղթահարել է 2673 մանկավարժ, այսինքն մասնակիցների ընդհանուր թվի 86 տոկոսը: Այնուհետև «ԹԻՉ տարրական» դասալսման գործիքի վերապատրաստումներից ստացած իրենց տպավորությունների մասին ելույթներով հանդես եկան Արմավիր մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանը  (ԹԻՉ-ը մեթորի աչքերով), Երևանի հ. 152 հիմնական դպրոցի տնօրեն Ժաննա Հարությունյանը ( ԹԻՉ-ը տնօրենի աչքերով), Մասիսի 5 ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Մարիամ Առաքելյանը  (ԹԻՉ-ը տնօրենի տեղակալի աչքերով), Երևանի հ 33 հիմնական և 94 ավագ դպրոցների ուսուցիչներ Նաիրա Աբրահամյանն ու Հերմինե Աթոյանը  (ԹԻՉ-ը ուսուցիչների աչքերով) :

Ծրագրի իրականացմանն օժանդակել է Համաշխարհային բանկը, որի ներկայացուցիչն իր խոսքում բարձր գնահատեց գործիքակազմի կիրառման վերաբերյալ հնչեցրած կարծիք-տեսակետները՝ շեշտելով, որ իրենց նպատակն է աջակցել այնպիսի ծրագրերի իրագործմանը, որոնք կբարձրացնեն հայաստանյան կրթական համակարգի որակը:






                                       


Comments