ՅՈՒՆԵՍԿՕ-ի IITE-ը և NetDragon-ը հայտարարում են «Ուսուցումը 21-րդ դարում ուսուցիչների մրցույթ 2.0», որի նպատակն է օգտագործել մանկավարժության թվային նորարարությունները: Այս տարի մրցույթը կկենտրոնանա էկոլոգիական կրթության (Greening Education) խթանման, արհեստական ինտելեկտի կիրառման, ստեղծարարության զարգացման, ինչպես նաև խաղերի վրա հիմնված ուսուցման թեմաների վրա: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչները՝ անգլերենով ներկայացնելով իրենց անհատական նախագծերը՝ հետևյալ ձևաչափերից մեկով:
Ուսումնական ինտերակտիվ տեսանյութ՝ ներկայացվող հայեցակարգի համառոտ նկարագրությամբ՝ Word ձևաչափով և գնահատման թեստ, որը պետք է պարունակի առնվազն 5 հարց՝ սովորողներին գնահատելու համար:
ԿԱՄ՝
Բաց դասի ձայնագրություն, որը կենտրոնացած է թեմաներից մեկի վրա, ուղեկցվում է դասի պլանով, ներառյալ ուսումնական նպատակները, պահանջվող նյութերը և գնահատումը:
Մրցույթի ընթացքում բոլոր մասնակիցներին հասանելի կլինի E-Teach ֆորումը, որտեղ նրանք կարող են գտնել դասավանդման գաղափարներ իրենց ծրագրերի կիրառման համար, փնտրել լավագույն փորձը և կապ հաստատել միջազգային գործընկերների հետ՝ համատեղ դպրոցական նախագծերի համար: E-Teach ֆորումին ներգրավվելը մասնակիցների համար լրացուցիչ միավորներ կբերի:
Հաղթողները հնարավորություն կունենան ուսումնական ճամփորդության մեկնել Սերբիա: Շրջայցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու Կրթության մեջ Ռոբոտաշինության և արհեստական ինտելեկտի կենտրոն, նշանավոր համալսարաններ և ուսուցիչների վերապատրաստման հաստատություններ: Կրթության ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների և AI-ի վերաբերյալ կլսեն դասախոսություններ:
Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև 2024 թվականի հուլիսի 5-ը, իսկ նախագծերը ներկայացնել մինչև 2024 թվականի հուլիսի 10-ը:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝
Comments
Post a Comment