Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Բաժնի պետը պատասխանատու է նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության իրականացման համար․
Բաժնի պետն ապահովում է՝
- Ուսումնական հաստատությունների կառավարման և ղեկավարման ռազմավարությունների մշակման և վերապատրաստումների իրականացումը.
- ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի, գնահատման չափանիշների և համապատասխան մեթոդական ուղեցույցների մշակման աշխատանքների կատարումը.
- ուսումնական հաստատության ուսումնական պլանների նախագծերի, դրանց վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակման աշխատանքնեի կատարումը․
- կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ նախարարություն) հանձնարարականով ուսումնական հաստատությունների կառավարմանն աջակցող մեթոդական ուղեցույցների մշակման և դրանց վերաբերյալ վերապատրաստումների իրականացումը․
- մանկավարժական աշխատողների աշխատանքային պարտականությունները, նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար պայմանների ստեղծման մեթոդների և ռազմավարությունների մշակման աշխատանքների իրականացումը․
- աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը խրախուսելու և խթանելու եղանակները նկարագրող մեթոդական ուղեցույցների, աշխատանքների կատարման մեթոդների և ռազմավարությունների մշակումը․
- սովորողների իրավունքները և շահերը պաշտպանելու աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցների, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակումը․
- մանկավարժական խորհրդի ղեկավարման, հաստատության ծնողական, հոգաբարձուների, աշակերտական և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ խորհրդակցական մարմիններին աջակցության աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցների, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակումը․
- ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարման հսկողության աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցների, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակումը:
2. Բաժնի պետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) բաժնի պետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները և «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, Հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության կառավարմանը վերաբերող նախարարության համապատասխան նորմատիվ իրավական ակտերը և այլ փաստաթղթեր:
3. Որակավորման պահանջները՝
1) բաժնի պետի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական, մասնագիտական աշխատանքի, կրթության կառավարման ոլորտի կամ կրթության բագավառում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Դիմումների ընդունման ժամկետն է` 11.06.2024 – 17.06.2024 թթ.:
Աշխատավարձի չափը՝ 275,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 17.06․ 2024թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. հունիսի 19-ին` ժամը 10։00-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
ՁԵՎ 1
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի
թափուր պաշտոնի/պաշտոնների մրցույթին մասնակցելու նպատակով ԿԶՆԱԿ-ի մրցութային հանձնաժողովին
____________________________________________________________________ -ից
(նշվում է դիմողի ներկայիս բաժնի անվանումը և զբաղեցրած պաշտոնը )
____________________________________________________________________
(նշվում է դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով «ԿԶՆԱԿ» հիմնադրամում վերոնշյալ թափուր պաշտոնի և/ կամ պաշտոնների համար տրված հայտարարությանը և ներքին մրցույթի պայմաններին և անցկացման կարգին՝ խնդրում եմ ինձ թույլատրել մասնակցել համապատասխան ներքին մրցույթին։
Կից ներկայացնում եմ հետևյալ լրացուցիչ փաստաթղթերը (առկայության դեպքում)՝ առդիր՝ « » թերթ:
Դիմող` ...................................... «.........»......................... 2024 թ
Comments
Post a Comment