«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը փորձագետների շտեմարանում ընդգրկված մասնագետների համար հայտարարում է «Ուսուցիչների ատեստավորումից առաջ կազմակերպվող վերապատրաստման մոդուլների համապատասխանությունը վերապատրաստման չափորոշչին և ծրագրին գնահատման» մրցույթ
Փորձագետը պետք է ՝
- Ներկայացնի ուսուցիչների ատեստավորումից առաջ կազմակերպվող վերապատրաստման մոդուլների՝ վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխանության մասին փորձագիտական եզրակացություն։
Փորձագետը պետք է իմանա՝
- վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը,
- մոդուլին ներկայացվող պահանջները։
Յուրաքանչյուր բաժնի մոդուլի փորձագիտական եզրակացության համար տրվում է առավելագույնը մեկ օր։ Փորձագետի հիմնավոր առաջարկության հիման վրա աշխատանքը ավարտելու համար կարող է տրվել լրացուցիչ մեկ օր։
Դիմումների ընդունման ժամկետն է` 27.06.2024 – 01.07.2024 թթ.:
- Վարձատրությունը սահմանվում է՝ 1 էջի արժեքը 626,25 ՀՀ դրամ (վեց հարյուր քսանվեց դրամ, քսանհինգ լումա), որն իր մեջ ներառում է հարկերը և այլ պարտադիր վճարները:
Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։
3․ Հավակնորդը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում՝
1․Հանձնաժողովի անունով գրավոր դիմում։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝ hr@kznak.am-էլ․փոստին: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01․07.2024թ.:
Մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, ս/թ. հուլիսի 2-ին` ժամը 10:00-ից հեռավար եղանակով։ Մրցույթին դիմած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղում/։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment