Հունիսի 27-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար «Դպրոցի կառավարում և ղեկավարում» թեմայով տնօրենների և մանկավարժական աշխատողների հետ։
Սեմինարին ներկա էին 23 տնօրեն Երևանից և Էրեբունի վարչական շրջանից 16 ավագ դպրոցի քլաստերներ։
Սեմինարը վարել է ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը։
Սեմինարին ներկայացվել են հետևյալ թեմաները՝
- Ուսուցիչների կարիքի գնահատում։
- Վերապատրաստումների ընթացքի և արդյունքների գնահատում։
- Դպրոցի տարեկան աշխատանքային պլանում ՆԴՎ աշխատանքները, ՈՒԴԱՊ-ի ինքնաշխատ կազմակերպման ձևերը։
Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝
- Ինչպե՞ս գնահատել ուսուցիչների կարիքը ԹԻՉ դասալսման գործիքի օգնությամբ։
- Ինչպե՞ս պլանավորել վերապատրաստումների արդյունքների գնահատումը։
- Ինչպե՞ս կազմել դպրոցի տարեկան աշխատանքային պլան ԴԿՏ համակարգում:
Սեմինարի ավարտին հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Ստորև ներկայացվում են այն հարցերը, որոնք տրվել են սեմինարի ժամանակ։
Կարելի՞ է արդյոք կիրառել ԹԻՉ դասալսման գործիքը, եթե դեռ մանկավարժական համակազմի մեծամասնությունը չի տիրապետում այդ գործիքին:
Կարելի՞ է արդյոք ուսուցիչների թեմատիկ պլանները տեղադրել էլ.մատյանում PDF ձևաչափով:
Արդյոք պարտադիր է բոլոր դասարաններում պահանջել օրվա դասի պլաններ:
Արդյոք լինելու են 2024-2025 ուստարվա օրինակելի ուսպլաններ:
Արդյոք կարելի է կազմակերպել ուսումնական նախագիծ 5-րդ դասարանում:
Comments
Post a Comment