«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հանրակրթության կառավարման, բովանդակության մշակման, մանկավարժական կադրերի մասնագիտական զարգացման, ուսուցման արդյունքների գնահատման, ուսումնական գրականության փորձաքննության, հանրակրթության ոլորտում փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով հայտարարում է մրցույթ
1․ Փորձագիտական աշխատանքի ուղղությունները.
Առարկայի փորձագետը՝
1․Ներկայացնելու է փորձագիտական կարծիք օրենսդրության, տարբեր փաստաթղթերի և ուսումնական նյութերի մասին։
2․Մշակելու է առարկայի չափորոշչին և ծրագրին համապատասխանող մեթոդական, ուսումնական նյութեր, դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և դրանք ներկայացնող ուղեցույցներ (տեքստ, ձայնային և տեսագրված ձևաչափով)։
3․Մշակելու է առարկայի դասավանդմանը վերաբերող վերապատրաստման (առկա, հեռավար) մոդուլներ։
4․Իրականացնելու է առարկայի դասավանդմանը վերաբերող վերապատրաստումներ (առկա, հեռավար)։
5․Տրամադրելու է առարկայի դասավանդմանը վերաբերող խորհրդատվություն (առկա, հեռավար)։
Գնահատման փորձագետը՝
Կառավարման փորձագետը՝
1․ Ներկայացնելու է փորձագիտական կարծիք ուսումնական հաստատության կառավարմանը և ղեկավարմանը վերաբերող օրենսդրության, տարբեր փաստաթղթերի և ծրագրերի մասին։
2․ Մշակելու է հանրակրթության պետական չափորոշչին պահանջներին համապատասխանող կառավարման և ղեկավարման մասին մեթոդական նյութեր, ռազմավարություններ, օրինակելի ձևեր և դրանք լուսաբանող ուղեցույցներ (տեքստ, ձայնային և տեսագրված ձևաչափով)։
3․ Մշակելու է ուսումնական հաստատության կառավարմանը և ղեկավարմանը վերաբերող վերապատրաստման (առկա, հեռավար) մոդուլներ։
4․ Իրականացնելու է ուսումնական հաստատության կառավարմանը և ղեկավարմանը վերաբերող վերապատրաստումներ (առկա, հեռավար)։
5․ Տրամադրելու է ուսումնական հաստատության կառավարմանը և ղեկավարմանը վերաբերող խորհրդատվություն (առկա, հեռավար)։
Հետազոտություն իրականացնող փորձագետը՝
1․ Իրականացնելու է հիմնադրամի ռազմավարական և մարտավարական ծրագրերով իրականացվող քանակական և որակական հետազոտություն:
2․ Ստեղծելու է սովորողների, մանկավարժական աշխատողների, տնօրենության, ծնողների կարիքների գնահատման հարցաթերթիկներ և վերլուծելու է դրանց արդյունքները:
Ուսուցիչների մասնագիտական զարգացմանը աջակցող փորձագետը՝
1․ Ներկայացնելու է փորձագիտական կարծիք ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը վերաբերող օրենսդրական ակտերի, կարգավորումների և վերապատրաստման մոդուլների մասին։
2․ Մշակելու է մանկավարժական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ուղղությունների վերաբերյալ մեթոդական ուղեցույցներ։
3․ Մշակելու է ուսուցչի մասնագիտական զարգացման վերապատրաստման (առկա, հեռավար) մոդուլներ։
4․ Իրականացնելու է ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման վերապատրաստումներ (առկա, հեռավար)։
5․Մշակելու է ուսուցչի մասնագիտական զարգացման վերապատրաստման հայտորոշիչ գնահատման և արդյունքների գնահատման հարցաշարեր։
2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է՝
1․ Բարձրագույն կրթություն՝ մանկավարժության կամ Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) ուսումնական որևէ բնագավառի և այն ներկայացնող համապատասխան գիտության ոլորտում,
2․ Աշխատանքային փորձ՝ կրթության կամ ՀՊՉ ուսումնական որևէ բնագավառի և այն ներկայացնող համապատասխան գիտության ոլորտում,
3․Կրթության կամ ՀՊՉ ուսումնական որևէ բնագավառը ներկայացնող գիտության ոլորտին առնչվող հրապարակումների, հետազոտությունների կամ մասնագիտական այլ ձեռքբերումների առկայություն:
Դիմումների ընդունման ժամկետն է` 04.06.2024 – 23.06.2024 թթ.:
3․ Հավակնորդը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում՝
1․Հանձնաժողովի անունով գրավոր դիմում (դիմումի ձևը՝ ստորև),
2․ Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ,
3․Գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
4․ Ինքնակենսագրություն (CV),
5․ Փորձագիտական գործունեությանը վերաբերող հրապարակած աշխատանքների ցանկ,
6․ Տարբեր ծրագրերի մասնակցության հավաստագրերի պատճեններ:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝ lusine.stepanyan@emis.am: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 23․06.2024թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույցի, ս/թ. հունիսի 27-ից` ժամը 1000-ից՝ հեռավար եղանակով /մրցույթի փաստաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 18:00:
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի
Մրցութային հանձնաժողովին
________________________________ -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
___________________________________
(դիմողի բնակության վայրը)
___________________________________
դիմողի հեռ․ (աշխատանքային, բնակ., բջջ.) էլեկտրոնային փոստ
___________________________________
անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել
Ծնված` _______________________________
օրը, ամիսը, տարին, վայրը
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով ԿԶՆԱԿ-ի փորձագետների շտեմարան ստեղծելու մասին տրված հայտարարության մրցույթի պայմաններին և անցկացման կարգին՝ խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից։
Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:
«․․․․․․․․․․․»․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․2024․թ․
Comments
Post a Comment