ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը կազմակերպում են «Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական համաժողով։
Համաժողովի մարզային փուլը կկայանա 2024 թ․ սեպտեմբերի 24-ին։
Համաժողովի նպատակն է խրախուսել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձը և տարածել այն՝ խթանելով ուսուցիչների մասնագիտական զարգացումը։
Համաժողովի ուղղություններն են․
- Դասի պլանավորումը՝ որպես ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման կարևոր գործոն:
- Նորարարական ռազմավարությունների կիրառումը՝ որպես դասերի արդյունավետության բարձրացման միջոց։
- Նախագծային ուսուցումը՝ որպես հետազոտահեն կրթության հիմք։
- Արժեքային համակարգի ձևավորումը ուսուցման գործընթացում։
- Գնահատման տարբեր ձևերի կիրառման ազդեցությունը սովորողների ուսումնական մոտիվացիայի բարձրացման հարցում:
Comments
Post a Comment