10-րդ դասարանի Հայ գրականության ծրագիրը կիրառության մեջ։ Հանդիպում երկրորդ


Հոկտեմբերի 18-ին կայացավ «10-րդ դասարանի հայ գրականության ծրագիրը կիրառության մեջ» վերապատրաստման 2-րդ հանդիպումը։ Ուսուցիչներին ներկայացվեցին բեռնաթափվող ծրագրերի շուրջ տարվող աշխատանքները, լրացուցիչ հատվածի նպատակն ու գործածության շրջանակները։ Ուսուցիչներից ստացանք շատ կառուցողական առաջարկներ, որոնք անպայման կներառվեն մեթոդական փաթեթներ մշակելու ժամանակ։

Այնուհետև դասընթացավար Գայանե Մկրտչյանը սկսեց Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ուսուցման իր մշակած մեթոդաբանությունը, առաջ քաշեց հարցեր, որոնց շուրջ ուսուցիչները բարձրաձայնեցին իրենց  հետաքրքիր տեսակետները։

Ավարտին բոլորին բացատրվեց աշխատանքի կազմակերպման ձևաչափը, որը ենթադրում էր խմբերի ձևավորում և նրանց ներսում դասընթացավարի կողմից տրված հետազոտահեն առաջադրանքի կատարում։

Հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին, որի ժամանակ ձևավորված խմբերը կներկայացնեն իրենց կատարած առաջադրանքները սահմանված ժամանակահատվածում։

Դասընթացի ընթացքում ուսուցիչներին սպասվում են հետաքրքիր հանդիպումներ  և էսսեի ուսուցում։

Ոգևորությունը մեծ է ուսուցիչների շրջանում, դրանից էլ գնալով ավելանում է մեր պատասխանատվությունը։

Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, դասընթացի հեղինակ և վարող, մ․ գ ․թ․՝  Գայանե Մկրտչյան։


 















 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Comments