Հերթական՝ 6-րդ անգամ, ավարտվեց «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը, որը մեկնարկել էր ս/թ հոկտեմբերի 14-ին։
Այս անգամ ծրագրին մասնակցում էին 24 դպրոցներ և 66 աշակերտներ՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից, ապացուցելով, որ ծրագիրն իսկապես կայացել է, քանի որ դպրոցների մեծ մասը սիրով և ոգևորությամբ մասնակցում էր 6-րդ անգամ։
Ոգևորիչ էր այն հանգամանքը, որ ծրագրին մասնակցում էին մեր սահմանամերձ գյուղերի դպրոցները․ Տավուշի մարզից Այգեձոր և Մոսեսգեղ, Սյունիք մարզից՝ Խոտի դպրոցները։
Ծրագրի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան նորովի և սիրով բացահայտելու մեր հայրենիքը, ծանոթացան տարբերի համայնքների նիստուկացին, սովորույթներին, ավանդույթներին, շրջեցին տեսարժան վայրերով, իրականացրեցին նախագծային աշխատանքներ, սովորեցին այլ միջավայրում ու հարազատացան: Աշակերտները, ծնողները և մանկավարժները դարձան մի մեծ թիմ, մի մեծ ընտանիք: Կարևոր է նաև, որ ծրագրի շնորհիվ դպրոցների միջև ստեղծված բարեկամությունը շարունակական է լինում։
Այդ մեկ շաբաթում մեր երկրում ավելացավ մեզ այնքան պակասող սերն ու համերաշխությունը, ապացուցվեց, որ մենք շատ լավն ենք, երբ իրար կողք ենք, երբ միասին ենք:
Նարինե Մնացականյան
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին
Comments
Post a Comment