ՀՀ կրթության բարեփոխումների բովանդակային ուղղվածությունը ներկայացվել է ԱՊՀ ուսուցիչների 8-րդ համագումարում
Հոկտեմբերի 3-ին Մանկավարժական համալսարանում մեկնարկեց ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը
«Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով երկօրյա համաժողովին մասնակցում էին շուրջ 140 ներկայացուցիչներ ԱՊՀ 7 երկրից։
Համագումարի շրջանակում մասնակից պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով, շնորհակալություն հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկումների հնարավորության համար:
Համագումարի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների
ուսուցիչները և կրթական ոլորտի աշխատողները պարգևատրվել են «ԱՊՀ կրթության
գերազանցություն» կրծքանշանով: Պարգևատրումն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի
տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:
Համաժողովի շրջանակում իրականացված կրթական էքսպոյին մասնակցում էր նաև ԿԶՆԱԿ հիմնադրամը, որը իր տաղավարում ներկայացնում էր հանրակրթության նոր չափորոշչի ներդրման արդյունքում կրթության բարեփոխման և որակի բարձրացմանը նպաստող ձեռնարկներ, ուղեցույցներ, կրթության բովանդակության բարելավումը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը, նորարարական նախագծերի իրականացումը լուսաբանող բուկլետներ և տեսանյութեր։
Comments
Post a Comment