Հայոց լեզվի և գրականության սիրելի՛ ուսուցիչներ, ինչպես և խոստացել
էինք, սկսում ենք 10-րդ դասարանի հայ գրականություն դասավանդող ուսուցիչների 16-ժամյա
վերապատրաստում, որին մասնակցությունը կամավոր է։ Ներքևում դրված հղումով թող գրանցվեն
միայն 10-րդ դասարանում Հայ գրականություն դասավանդող այն ուսուցիչները, ովքեր կարիք
ունեն՝
- ծրագրում առկա պարտադիր և լրացուցիչ բաժինների հետ աշխատանքը պատկերացնելու,
- ծրագրում ներառված թեմաների նկարագրությամբ դասեր պլանավորելու,
- տարբեր հեղինակների
ստեղծագործությունների առանցքային գաղափարները ինտեգրելու,
- իրական կյանքի
հետ կապվող հարցադրումներ ձևակերպելու,
- արժեքների վրա հիմնված դասեր վարելու,
- ժամանակի կառավարման
մեջ հմտանալու։
Գրանցումը բաց է հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը՝ ժամը
17։00։ Դասընթացը երկարաժամկետ է, տևելու է հոկտեմբերից մինչև դեկտեմբեր, հիմնված է
լինելու գործնականության, խմբային աշխատանքների և իրական դասավանդման փորձի վրա։ Վերապատրաստումը
լինելու է հեռավար, շաբաթը երկու անգամ՝ օրական 1․5 ժամ տևողությամբ
(օրերն ու ժամերը կհամաձայնեցվեն մասնակիցների հետ)։
Վերապատրաստումը կսկսվի հոկտեմբերի 14-ից։
Բոլոր հանդիպումները տեսաձայնագրվելու են, գրանցվելու է ուսուցիչների
հաճախումը։ Վերապատրաստումներում լիարժեք մասնակցայնություն դրսևորած ուսուցիչները
դասընթացի ավարտին կստանան մասնակցությունն ու ներգրավվածությունը հավաստող վկայական։
3 և ավելի անգամ անհարգելի բացակայած ուսուցիչները կզրկվեն հետագա մասնակցությունից։
Սպասելու ենք իրենց մասնագիտական զարգացմանը հետամուտ ուսուցիչների։
Գրանցման հղումը՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSem7O3ymMGPJX1009--RE4f2F7FvH4LtDwUJHfoykyX5SmoRw/viewform
Comments
Post a Comment