Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր տեղ)

Հաշվապահի  պաշտոնային պարտականույթնները՝

1)   Հաշվապահության վարում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ «ՀԾ» համակարգչային ծրագրով.

2)  Ստացված դրամաշնորհային միջոցների համար առանձնացված հաշվառման վարում` դրամա-շնորհատուների կողմից սահմանված ուղեցույցներին համապատասխան.

3)      Բյուջեներում ամենօրյա կատարված ծախսերի հաշվառում և գրանցումների կատարում.

4)  Մշտական ներգրավվածություն տարեկան ֆինանսական հաշվետվու­թյունների աուդիտի, լիազոր մարմնի կողմից անցկացվող մոնիթորինգի, դրամա­շնորհատուների կողմից անց­կացվող ներքին աուդիտի, պետական մարմինների (ներառյալ, բայց չսահմանափակվելով հարկային մարմինների) կողմից անցկացվող ստուգումների աշխատանքներին` փաստա­թղթերի և տեղեկատվության տրա­մադրման, քննարկումներին մասնակցելու, հարցա­դրումներին պատասխանելու մասով.

5)      Աշխատավարձի հաշվարկների իրականացում և վճարում

6)      Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում

7)      Ստացված ծառայությունների ձեռք բերված հիմնական միջոցների և պաշարների մուտքագրում.

8)  Հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշվարկում, հիմնական միջոցների հաշվառում, համեմատում գույքագրման ցուցակների հետ, հիմնական միջոցների դուրսգրում, տեղա­շարժի գրանցում.

9)  Գործուղման (օրապահիկի, գիշերավարձի, ճանապարհածախսի) ծախսերի հաշվարկների իրականացում և գործուղման հաշվետվությունների պատրաստում.

10)  Առհաշիվ անձանց տրված գումարների հաշվառում և առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության կազմում.

11)  Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում.

12)  Գլխավոր հաշվապահի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում, պարբերաբար կազմակերպվող քննարկումներին մասնակցություն.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  նաև պահանջվում է՝

1)Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, տեխնիկական կամ ֆինանսական ոլորտներում։

2)Ֆինանսական և հաշվապահական հաշվառման ծրագրերի (MS Project, ՀԾ իմացություն պարտադիր է

3) Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը ցանկալի է։

4)      Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։

5)      Առնվզն 3 տարվա հաշվապահի աշխատանքային ստաժ։

6) Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

7)      Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

·        Դիմումների ընդունման ժամկետն է` 22.10.2024 – 31.10.2024 թթ.:

·   Աշխատավարձի չափը՝  220,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

  Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  31.10 2024թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց ս/թ. նոյեմբերի 5-ին`  ժամը 1030-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:



 

Comments