Վերապատրաստում ԹԳՀԳ դասավանդող ուսուցիչների համար



 Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի սիրելի՛ ուսուցիչներ, սկսում ենք ԹԳՀԳ դասավանդող ուսուցիչների 16-ժամյա վերապատրաստում, որին մասնակցությունը կամավոր է։  

Վերապատրաստումը իրականացվում է հետևյալ ուղղություններով 

  • ՀՊՉ, առարկայական ծրագրեր 

  • Դասի պլանավորում, թեմատիկ պլանավորում 

  • Ուսումնական նախագիծ 

  • ԹԳՀԳ առարկայի դասավանդման առանձնահատկությունները 

Գրանցումը բաց է 25․10․2024-ից մինչև  28․10․2024-ը՝ ժամը 17։00։ Դասընթացի ընթացքում նախատեսվում են գործնական աշխատանքներ, խմբային աշխատանքներ, իրական դասավանդման փորձի ներկայացում։ Վերապատրաստումը հեռավար է, շաբաթը երկու անգամ՝ օրական 1․5 ժամ տևողությամբ։ 

Վերապատրաստումը կսկսվի 01․11․2024-ից։ 

Բոլոր հանդիպումները տեսաձայնագրվելու են, գրանցվելու է ուսուցիչների հաճախումը, ակտիվությունը և առաջադրանքերի կատարումը։ Վերապատրաստումներում լիարժեք մասնակցայնություն դրսևորած ուսուցիչները դասընթացի ավարտին կստանան մասնակցությունն ու ներգրավվածությունը հավաստող վկայական։ 3 և ավելի անգամ անհարգելի բացակայած ուսուցիչները կզրկվեն հետագա մասնակցությունից։ 

Գրանցման հղումը՝  https://forms.gle/iewT68FDgnw2BCnn7  


Comments

  1. Բարև ձեզ, հնարավոր է մասնակիցների քանակը վերանայել? Ցանկացողները շատ են։ Շնորհակալություն։

    ReplyDelete
  2. Բարև ձեզ, հնարավոր է մասնակիցների քանակը վերանայել? կամ կրկնել դասընթացը,?

    ReplyDelete

Post a Comment