ԿԶՆԱԿ Հիմնադրամը Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի հետ համատեղ Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Դիլիջանի ավագ դպրոցներում իրականացրեց S - T - O - R - Y (Strategies - Techniques - Ownership - Resources - Youth) խորագրով երկօրյա դասընթացը՝ ուղղված սովորողների ընթերցողական կարողությունների զարգացմանը, ուսուցիչների մասնագիտական որակների կատարելագործմանը:
Ավելի քան 60 ուսուցիչներ ծանոթացան ընթերցանության կազմակերպման ժամանակակից արդյունավետ ռազմավարությունների, էստոնական և եվրոպական այլ երկրների դպրոցներում առկա փորձին: Դասընթացի մասնակիցները ստացան հատուկ մշակված մեթոդական ձեռնարկ, որը կօգնի ուսուցիչներին առաջիկայում արդեն ներդնելու կարդալու ռազմավարություններն իրենց դպրոցներում, բարելավելու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքը:
Ուսուցիչները կարող են փորձարկել դասընթացի շրջանակում ներկայացված արդյունավետ ռազմավարություններն ու մեթոդները՝ կապի մեջ լինելով միմյանց և վերապատրաստող մասնագետների հետ:
Վերապատրաստման դասընթացի շրջանակում քննարկվեցին նաև դասարանական և դպրոցական մշակույթին վերաբերող հարցեր, տեղում փորձարկվեցին մի շարք մոտեցումներ:
Գնահատման մեթոդաբանության մշակման եւ
մշտադիտարկման բաժնի մասնագետ՝
Աստղիկ Բալայան
Comments
Post a Comment