2024 թ․ նոյեմբեր դեկտեմբեր- ամիսներին Սյունիքի մարզի թվով 32 դպրոցի հասարակագիտության ուսուցիչների և սովորողների մասնակցությամբ իրականացվել են ուսումնական նախագծային աշխատանքներ։
Նպատակը
- Խթանել սովորողի ինքնազարգացումը` նոր փորձ ձեռք բերելու, գիտելիքները կիրառելու համար, իրականացնել հետազոտություններ, հավաքել տարաբնույթ տեղեկատվություն, կողմնորոշվել տեղեկատվության «ծովում», ընտրել անհրաժեշտ նյութերը, տարանջատել գլխավորն ու երկրորդականը, համակարգված և հստակ ձևակերպել մտքերը, գրավոր ստանալ և առաքել (տարածել) մեծ քանակությամբ տեքստային, թվային և գրաֆիկական տեղեկատվություն, վերլուծել ստացված տեղեկատվությունը և առաջադրել նոր մտքեր (գաղափարներ):
- Ապահովել սովորողների փոխհամագործակցությունը հետազոտական աշխատանքի կատարման ընթացքում, ստեղծել հիմնախնդրի լուծմանն աջակցող հանրային արդյունք, որը կնպաստի հիմնախնդրի լուծմանը։
Վերջնարդյունքներ
- Սովորողները դառնում են գործուն մասնակիցներ և «խոսքից անցնում են գործի», միասնական խնդրի լուծման համար միավորվում են բոլորը՝ թե' իրենք, թե' մանկավարժները, թե' ծնողներն ու համայնքի տարբեր ներկայացուցիչներ։
- Սովորողների ջանքերն ուղղվում են ընդհանուր նպատակին համատեղ հասնելուն։
- Սովորողների մետ ձևավորվում է հանդուրժողականություն և փոխադարձ վստահություն, համատեղ աշխատանքի ընթացքում սկսում են ավելի լավ ճանաչել իրենց և իրենց ընկերներին, և հետևաբար հարգել և ընդունել իրենց ընկերներին, նրանց հնարավորու թյունները։
- Խմբի անդամները համգործակցում են, փոխանակում և վերլուծում են տեղեկություններ, կարծիքներ և ռեսուրսներ, մշակում են քայլեր, ապահովում են հետադարձ կապ, քաջալերում և աջակցում են միմյանց՝ ընդհանուր նպատակին հասնելու համար։
- Խմբի յուրաքանչյուր անդամ կրում է պատասխանատվություն ուսուցման արդյունքների համար։
- Խմբի անդամների միջև ձևավորվում են սոցիալական հմտություններ և վարքագծային նորմեր՝ անաղմուկ աշխատանք, օգտակար ներկայություն և անելիքների ներդրում։
- Հնարավորություն են ունենում ճանաչել և հետևաբար ավելի սիրել իրենց ծննդավայրը, պատասխանատվություն կրել, տեսնել ու գնահատել իրենց համայնքի խնդիրները։
Դարբասի միջնակարգ դպրոց
«Խնայողության մշակույթի պակասը մեր համայնքում»
Աճանի միջնակարգ դպրոց
Սիսիանի ավագ դպրոց
Վաղատինի միջնակարգ դպրոց
Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոց, «Ֆինանսական զեղծարարությունների ու խարդախությունների առկայությունը՝ ֆինանսական գրագիտության պակասի հետևանք»
Comments
Post a Comment