Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի 2024թ-ի տարեկան ամփոփիչ համաժողովը։
Համաժողովին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակազմը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։
Համաժողովի շրջանակում հիմնադրամի տնօրենը և բաժինների ղեկավարները ներկայացրին 2024թ․ տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի մասին հաշվետվություն։
Առանձին տաղավարներով ներկայացված էին ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից իրականացված նպատակային ծրագրերը, որոնց իրենց շրջայցով ծանոթացան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Ամեն տաղավարի մոտ ծրագրերի համակարգողները, փորձագետներն ու մենթորները ներկայացնում էին իրենց կողմից իրականացված նպատակային ծրագրերն ու կատարված աշխատանքները։ Շրջայցին մասնակցեցին նաև հրավիրված կառույցների ներկայացուցիչներ և ուսուցիչներ
Comments
Post a Comment