Սովորե՛ք, միացե՛ք, ներգրավվե՛ք, զարգանա՛նք միասին։
Թվային քաղաքացիական կրթություն
Թվային տեխնոլոգիաները
այժմ անբաժանելի են մեր ամենօրյա կյանքից։ Դրանք մեզ թույլ են տալիս ընդլայնել մեր
հայացքները, ավելի մանրամասն ուսումնասիրել աշխարհը և ձևավորել մեր վերաբերմունքը, ստեղծել նորարարական լուծումներ,
որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա։ Թվային գործիքների
շնորհիվ մենք հնարավորություն ունենք հաղորդակցվելու, սովորելու և համագործակցելու,
որը նախկինում անհնար էր։
Թվային գործիքները մեզ
նաև հնարավորություն են տալիս ստեղծելու նշանակալի կապեր, ակտիվորեն մասնակցելու համայնքային
կյանքին և վստահությամբ ու ստեղծագործաբար արտահայտելու մեր գաղափարները:
Թվային գործիքները փոխում
են մեր՝ հարաբերություններ հաստատելու, հասարակության մեջ ներգրավվելու ու ներդրում
կատարելու ձևերը՝ դարձնելով մեր ձայնն ավելի լսելի և մեր ազդեցությունը՝ ավելի անմիջական:
Թվային քաղաքացիական կրթությունը
արդի թվային դարաշրջանում կարևոր բանալի է հաջողություն գրանցելու համար։ Այն հնարավորություն
է տալիս անհատներին զարգացնել տեխնոլոգիաների մասին խորը և քննադատական ընկալում, մշակել
այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են այս բարդ աշխարհում արդյունավետորեն գործելու
համար։ Էթիկական արժեքները, տեխնիկական գիտելիքները և տարբեր դիտարկումներ զուգակցելով՝
քաղաքացիները կարող են ոչ միայն օգտագործել թվային գործիքները, այլ նաև առավելագույնս
օգտվել դրանցից՝ իրենց անձնական զարգացման և հասարակության մեջ ակտիվ մասնակցության
համար։ Թվային քաղաքացիական կրթությունը կարևոր դեր ունի թվային տեխնոլոգիաների ոլորտում մեր հարաբերությունների
ձևավորման մեջ։
Եվրոպայի խորհուրդը մշակել
է մի նորարարական մոդել, որը հիմնված է երեք
չափանիշների վրա:
1․ Առցանց աշխատել․ թվային
տարածությունում հասկանալ և յուրացնել հաղորդակցության և փոխհարաբերությունների մեխանիզմները։
2․ Առցանց առողջություն․ թվային
միջավայրում պաշտպանել հոգեկան և ֆիզիկական առողջությունը, կառավարել հավասարակշռությունը
և անձնական անվտանգությունը:
3․ Առցանց իրավունքներ․ գիտակցել
և պաշտպանել անձնական իրավունքները, հարգել ուրիշների իրավունքները և գործել էթիկայի
նորմերին համապատասխան։
Եվրոպայի խորհրդի թվային
քաղաքացիական կրթության կոնցեպցիան ապահովում է համապարփակ և ամբողջական շրջանակ՝ թվային
տեխնոլոգիաների լայն տարածման արդյունքում առաջացած ռիսկերի և մարտահրավերների հաղթահարման
համար, ներառյալ այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ցանցային բռնությունը, ատելության
խոսքը և խտրականությունը։ Այս կոնցեպցիայի նպատակն է օժտել քաղաքացիներին (հատկապես՝
երիտասարդներին) կարևոր կարողունակություններով (արժեքներ, վերաբերմունք, հմտություններ
և գիտելիքներ) և պատրաստել նրանց թվային աշխարհում քննադատաբար, անվտանգ և կառուցողական
կերպով կողմնորոշվելու համար․ նպատակը՝ պասիվ օգտատերերին դարձնել տեղեկացված
և պատասխանատու թվային քաղաքացիներ։
Թվային քաղաքացիական կրթությունը
կարևոր միջոց է՝ ավելի մարդկային և արդար թվային հասարակություն կառուցելու համար։
Ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ձևավորման միջոցով այն նպաստում է թվային միջավայրի
ստեղծմանը, որտեղ հարգանքը, բազմազանությունը և ժողովրդավարական արժեքները գտնվում
են փոխհարաբերությունների կենտրոնում։ Այս մոտեցման նպատակը յուրաքանչյուր անհատին
ապահովելն է անհրաժեշտ միջոցներով, որպեսզի նա կարողանա ակտիվորեն մասնակցել թվային
վերափոխմանը՝ պահպանելով արդարության, երկխոսության և ներառման հիմնարար սկզբունքները։
Եվրոպայի խորհրդի անդամ
պետությունների կրթության նախարարների խորհուրդը 2023 թվականի սեպտեմբերի 29-ին իր
26-րդ նստաշրջանում 2025 թվականն ընտրել է որպես «Եվրոպական թվային քաղաքացիական կրթության
տարի»: Այս նախաձեռնությունը կարևորում է թվային քաղաքացիական կրթության ոլորտում ավելի
ծավալուն ներդրումների անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով արդյունավետորեն արձագանքել
թվային տեխնոլոգիաների տարածմանը և դրանց հետ կապված լուրջ մարտահրավերներին ու հնարավորություններին:
2025-ը որպես եվրոպական
թվային քաղաքացիական կրթության տարի սահմանելը եզակի հնարավորություն է ստեղծում՝ բարձրացնելու
թվային քաղաքացիական կրթության տեսանելիությունը և ազդեցությունը, ինչպես նաև վերահաստատելու
նրա արժեքը: Այն հանրային, մասնավոր և քաղաքացիական ոլորտների համար կլինի հատուկ տարի՝ աշխատելու,
ընդհանուր նպատակներ սահմանելու և համատեղ կիրառելի պրակտիկա փոխանակելու առումով:
Այն նաև կարևոր կլինի ձեռքբերումների գնահատման և թվային քաղաքացիական կրթության ապագայի
ճանապարհային քարտեզը համատեղ սահմանելու համար: Ակնկալվում է, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի թվային քաղաքացիական կրթության այս
նախաձեռնությունը իրականացնել՝ դինամիկ թվային միջավայրում ապահովելով նրա կայունությունը
և արդյունավետությունը։
Եվրոպայի խորհուրդը այս
նախաձեռնության շրջանակում կկազմակերպի կարևոր միջազգային միջոցառումներ, կիրականացնի
նորարարական սոցիալական մեդիայի քարոզարշավներ՝ համագործակցելով կրթության նախարարությունների,
ուսուցիչների, ուսանողների, գիտնականների, մասնավոր և քաղաքացիական հատվածի ու երիտասարդական
կազմակերպությունների հետ:
Համաեվրոպական այս նախաձեռնությունը
բաց է բոլորի համար՝ նպատակ ունենալով բարձրացնելու հասարակական իրազեկվածությունը
և թվային գրագիտությունը, խթանելու թվային
քաղաքացիական կրթության զարգացմանն ուղղված համատեղ գործողությունները։
Եվրոպական թվային քաղաքացիական
կրթության տարվա աշխատանքների շրջանակում 2025 թվականին նախատեսվում են իրականություն
դարձնել վճռական և կառուցողական մի շարք նպատակներ․
1.
Իրազեկություն։ Բարձրացնել թվային քաղաքացիական կրթության արժեքի մասին քաղաքացիների
իրազեկության մակարդակը, ավելացնել հանրային
իրազեկությունը թվային քաղաքացիական կրթության մասին և կարևորել նրա դերը սովորողներին
թվայնացված աշխարհում արդյունավետորեն և պատասխանատվությամբ կողմնորոշվելու հարցում
աջակցելու համար։
2.
Ընկալում։ Բարելավել կրթության ոլորտի ներկայացուցիչների պատկերացումները
Եվրոպայի խորհրդի թվային քաղաքացիական կրթության շրջանակի վերաբերյալ, աջակցել նրանց՝
ավելի լավ հասկանալու Եվրոպայի խորհրդի թվային քաղաքացիական կրթության շրջանակը՝ ընդգծելով
դրա ազդեցությունը և կշիռը նշանակալի ու ներառական թվային փոփոխությունների մեջ:
3.
Երկարաժամկետ քաղաքականություն։ Թվային քաղաքացիական կրթությունը դարձնել կրթական քաղաքականության երկարաժամկետ առաջնահերթություն,
հաստատել համատեղ հանձնառություն՝ այն կրթական քաղաքականությունների մեջ և անդամ երկրներում
հիմնական թիրախ դարձնելու և գործնականում կիրառելու համար։
Թվային քաղաքացիական կրթությունը 2027-2032 թվականների ընթացքում
կիրականացվի ռազմավարական ճանապարհային քարտեզով:
4.
Համագործակցություն։ Խթանել համագործակցությունը թվային քաղաքացիական կրթության տարբեր
ոլորտներում։ Հանրային, մասնավոր և քաղաքացիական հասարակության ոլորտներում, տեղական,
ազգային և միջազգային մակարդակներում հաստատել նշանակալի գործընկերային նախաձեռնություններ՝
թվային քաղաքացիական կրթության մեջ նորարարությունն ու արդյունավետությունը խթանելու
համար։
5.
Հասանելիություն։ Հեշտացնել ռեսուրսների և նորարարական պրակտիկայի մուտքը թվային
քաղաքացիական կրթության ոլորտ։ Աջակցել բարձրորակ կրթական ռեսուրսների, ուսուցման ստեղծագործական
մեթոդների, գործիքների և պրակտիկայի մշակմանն ու տարածմանը, որը հնարավորություն կտա
տարբեր համատեքստերում ապահովել արդյունավետ և ներառական թվային քաղաքացիական կրթություն։
Այս գլոբալ մոտեցումը նպատակ ունի 2025 թվականը Եվրոպայում դարձնելու վճռորոշ շրջադարձային
փուլ թվային քաղաքացիական կրթության համար։
Ավելին տես՝ https://europeanyear2025.coe.int/
Comments
Post a Comment