Հանդիպում-քննարկում «Երևանի հ. 26 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ մենթոր ՆՈՒՀ-ում

 Սույն թվականի փետրվարի 7-ին «Երևանի հ. 26 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատությունում տեղի ունեցավ քննարկում նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը փորձարկող ՆՈՒՀ-երի մանկավարժական համակազմերի հետ: 

Քննարկումը վարում էին ԿԶՆԱԿ հիմնադրամի հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետ Ա Վիրաբյանը, ուսումնական հաստատությունների կրթության կառավարման աջակցության բաժնի նախադպրոցական մասնագետ Ա Նիկողոսյանը և մենթոր ՆՈՒՀ-ի տնօրեն Ն. Բաղրամյանը:   

Հանդիպման նպատակն էր վերհանել ՆՈՒՀ-երում ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման դժվարությունները և մեթոդական աջակցություն տրամադրելը։ 

Հանդիպմանը ներկա էին  տնօրեններ, մեթոդիստներ և դաստիարակներ: Այն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում։ 









 







 

Comments